Աշխարհ

02.02.2019 12:35


«Հարգանքներս, ջանա»․ Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին մեդիասկանդալի կապակցությամբ

«Հարգանքներս, ջանա»․ Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին մեդիասկանդալի կապակցությամբ

Վերջին մեդիասկանդալների ֆոնին «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին հաճոյախոսություն է արել «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին գրում է armeniasputnik.am–ը։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, «Instagram» սոցիալական ցանցի ադմինիստրացիան ջնջել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը։ Այս մասին նա գրել է «Facebook» սոցիալական ցանցի իր էջում։

««Instagram–ը ջնջել է «Հիմա մենք ենք գործելու» մեր նախագծի ու աշխարհազորականի (Դոնբասում–խմբ.) բուժման դրամահավաքի մասին գրառումս։ «Instagram»–ի միակ բացատրությունը հետևյալն էր. «Մենք ուզում ենք, որ «Instagram»–ը բոլորի համար ապահով լինի»։ Մոռացել են ավելացնել. «Բացի այն մարդկանցից, որոնց չենք հավանում», – գրել է Սիմոնյանն ու սքրինշոթ հրապարակել։ «Instagram»–ի ադմինիստրացիան զգուշացրել է Սիմոնյանին, որ եթե նման բան կրկնվի, նրա էջը կարող է արգելափակվել։

«Շնորհավորում եմ, ջանա։ Դու ստիպեցիր ամբողջ աշխարհին խոսել ռուսական քարոզչության մասին։ Մենք արդեն չէինք հավատում, որ կարելի է այդպես թափ տալ անգլո-սաքսոնական մեքենան։ Իսկ դու թափ տվեցիր։ Հարգանքներս», - գրել է Կանդելակին ընկերուհուն։

Նշենք՝ «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում լրագրողը խնդրել էր օգնել գումար հավաքել Մուսա Ումախանովի ապաքինման համար, որը 2016 թվականին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի համար մղվող կռվին` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Ուկրաինացի զինվորականների հարձակման ժամանակ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել, նրա մարմնի կեսը կաթվածահար է եղել։


Մանրամասն՝ armeniasputnik.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը