Ադրբեջանում մեկ ամսում 55 մարդ է կարմրուկով հիվանդացել
Ադրբեջանում գրանցվել է կարմրուկով վարակվելու 55 դեպք դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Վարակվածների մեծ մասը Բաքվի 20-40 տարեկան բնակիչներ են, որոնք չեն պատվաստվել փոքր տարիքում։ Մահացության դեպքեր չկան։ Գարնանը, երբ երկիր ներկրվի պատվաստանյութը, մեծերի շրջանում անվճար պատվաստում կիրականացվի, երեխաներին կարելի է պատվաստել արդեն այժմ։
Կարմրուկ Ադրբեջանում չէր գրանցվել 2013թ-ից՝ ըստ Հիգիենայի և համաճարակաբանության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Աֆագ Ալիևայի։ Դրա «վերադարձը» կապում են հարևան երկրներում (օրինակ՝ Վրաստանում) բռնկված համաճարակի հետ։ Վարակվելու առաջին դեպքերն Ադրբեջանում գրանցվել են նոյեմբերի վերջին։
Ըստ Ալիևայի՝ հիվանդների մեջ շատ քիչ են երեխաները։
Բժիշկը կարմրուկով վարակվածներին խորհուրդ է տալիս բուժվելուց մի քանի ամիս անց, այնուամենայնիվ, նույնպես պատվաստում անցնել, քանի որ պատվաստանյութը մի քանի հիվանդության դեմ է, այդ թվում նաև՝ կարմրախտի և պարոտիտի։
Վրաստանում կարմրուկի համաճարակը շարունակվում է անցյալ տարվանից։ 2018 թ-ին 1400 դեպք է գրանցվել, իսկ հունվարի առաջին մի քանի շաբաթում՝ 312։
Արդբեջանի պետական պոլիկլինիկաներում երեխաներին անվճար պատվաստում են 11 հիվանդության դեմ՝ ներառյայլ կարմրուկը։ Տեղամասային բժիշկները ծնողներին զանգահարում են և հրավիրում երեխայի պլանային պատվաստման կամ պաշտոնական հրաժարում գրելու։ Երկրորդ տարբերակն ավելի մեծ տարածում է գտել․ ծնողների մեծ մասը հրաժարվում է երեխաներին պատվաստել՝ դա վնասակար համարելով։

Աղբյուրը՝ jam-news.net