Աշխարհ

01.02.2019 15:15


«Reuters». ԱՄՆ–ը փորձում է հասանելիություն ստանալ ԿԺԴՀ–ի միջուկային օբյեկտներին

«Reuters». ԱՄՆ–ը փորձում է հասանելիություն ստանալ ԿԺԴՀ–ի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ–ը պատրաստ է կատարել Սինգապուրի գագաթաժողովում ստանձնած պարտավորությունները, սակայն Փհենյանին պատասխան պահանջների ցուցակ կներկայացնի, ըստ որի՝ Հյուսիսային Կորեան պարտավոր կլինի Վաշինգթոնի համար հասանելիություն ապահովել իր միջուկային և հրթիռային օբյեկտներին։ Այս մասին, «Reuters»ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ Պետդեպի՝ Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը Սթենֆորդի համալսարանում իր ելույթի ժամանակ։

Բիգանի խոսքով՝ Վաշինգթոնը պատրաստ է բազմաթիվ քայլեր քննարկել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելու համար և Փհենյանին ստիպել հրաժարվել միջուկային զենքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը