Աշխարհ

01.02.2019 20:13


Հունաստանի վարչապետը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Փետրվարի 5-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակապուլոսը։

Երկօրյա այցի շրջանակներում Ցիպրասը կհանդիպի Էրդողանի հետ, որի ընթացքում կքննարկվեն թուրք-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախատեսվում է, որ Ցիպրասն ու Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս կտան։

Ծրագրվում է նաև, որ Ստամբուլում Ցիպրասը կհանդիպի Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը