«Էրդողանին փոխհատուցում վճարելու համար վաճառել եմ տունս». թուրք քաղգործիչ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «FOX TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Էրդողանին վճարած դատական տուգանքների մասին։
Ընդդիմադիր գործիչն արդեն բազմաթիվ անգամ հարկադրվել է դատական տուգանքներ վճարել Էրդողանին՝ իր ելույթներում վերջինիս մասին հնչեցրած հայտարարությունների պատճառով։
«Այդ փոխհատուցումները վճարելու համար ես վաճառել եմ տունս։ Նաև 200․000 լիրա գումար եմ պարտքով վերցրել։ Որովհետև տան վաճառքը չբավականացրեց։ Մենք քաղաքացիներից գումար չենք խնդրել, բայց մի հիմնադրամ ենք ստեղծել։ Խոշոր դրամական տուգանքների միջոցով մեզ լռեցնելու փորձ է ավում», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցապետը։
ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի վճռով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ամենից շատ բարոյական փոխհատուցումներ վճարած քաղաքական գործիչն է։ Վերջին տարիներին նրա դեմ երկու տասնյակից ավելի դատական գործ է հարուցվել, իսկ նշանակված տուգանքների գումարն արդեն վաղուց հատել է միլիոն լիրայի սահմանը։