ԱՄՆ-ի հետախուզության պետ. «Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում»
ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Դեն Քոութսը, պատասխանելով սենատորներին հարցերին, անդրադարձել է Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Դեն Քոութսի փոխանցմամբ` Բաշար ալ Ասադը, ով Սիրիայում մեծ մասամբ պարտության է մատնել ընդդիմությանը, կրկին կենտրոնացած է իշխանություն ձեռք բերելու վրա և փորձելու է խուսափել Թուրքիայի ու Իսրայելի հետ առճակատումից:
Դեն Քոթսը նշել է, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» և վերջինիս հետ կապ ունեցող քրդական կազմակերպություններին շարունակելու է որպես սպառնալիք դիտել իր ինքնիշխանության դեմ:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները կշարունակեն առանցքային մնալ, սակայն այս հարաբերություններն Անկարայի տեսանկյունից այդքան էլ որոշիչ չեն լինի»,- ասել է հետախուզություն պետը:
Քոութսը, անդրադառնալով Ռուսաստանից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքին, ընդգծել է, որ որոշ երկրներ ոչ միայն ռազմական, այլև առևտրատնեսական հարաբերություններում են հակված Ռուսաստանի կողմը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում: Ներկայում որոշ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ»,- նկատել է տվել Քոութսը: