Աշխարհ

01.02.2019 12:40


ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով առնվազն 21 մարդ է մահացել

ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով առնվազն 21 մարդ է մահացել

ԱՄՆ-ի Արևմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով առնվազն 21 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաալիքը: Ոմանք մահացու ցրտահարվել են փողոցներում ու իրենց տներում, մյուսները զոհվել են բքի պատճառով առաջացած վթարների ու դժբախտ պատահարների հետեւանքով:

Մրսած ու ցրտահարված հարյուրավոր մարդիկ են տեղափոխվում հիվանդանոցներ: Ռոքֆորդում (Իլինոյսի նահանգ) ջերմաչափի սյունն իջել է մինչեւ ռեկորդային՝ -34 աստիճան, Չիկագոյում՝ -29 աստիճան: Վիսկոնսինի նահանգի Մեդիսոնում հունվարի 31-ին -32 աստիճան էր:

Չեղարկվել են հազարից ավելի ավիաչվերթներ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հանգստյան օրերին սառնամանիքներից տուժած նահանգներում կտրուկ տաքացում է սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա միանգամից 27 աստիճանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը