Դրեյքը «Մաքդոնալդսի» գանձապահներին 1 տարվա աշխատավարձի չափով թեյավճար է թողել (լուսանկարներ)
Կանադացի 32-ամյա ռեփեր Դրեյքը երջանկացրել է Լոս–Անջելեսի «Մաքդոնալդսի» երկու աշխատակցի։ Հայտնի երգիչը նրանցից յուրաքանչյուրին 10–հազարական դոլար թեյավճար է թողել։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ համապատասխան լուսնակարներն ու կատարվածի մասին «Թվիթթերի» իր էջում հայտնել է նրա երկրպագուն։
Որոշ լրատվականներ, ինչպես, օրինակ, «People»–ը, կասկածի տակ են առել նշված թիվը՝ նշելով, որ երգիչն ընդամենը 100դոլար է թողել, իսկ 20 հազարը նրա երկրպագուի երևակայության արդյունքն է։
Ավելի ուշ լուսանկարները հայտնվել են Դրեյքի «Իսթագրամի» էջում, սակայն նա համեստորեն լռել է թեյավճարի չափի մասին։
Դրեյքը «Մաքդոնալդսի» գանձապահներին 1 տարվա աշխատավարձի չափով թեյավճար է թողել (լուսանկարներ)
Կանադացի 32-ամյա ռեփեր Դրեյքը երջանկացրել է Լոս–Անջելեսի «Մաքդոնալդսի» երկու աշխատակցի։ Հայտնի երգիչը նրանցից յուրաքանչյուրին 10–հազարական դոլար թեյավճար է թողել։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ համապատասխան լուսնակարներն ու կատարվածի մասին «Թվիթթերի» իր էջում հայտնել է նրա երկրպագուն։
Որոշ լրատվականներ, ինչպես, օրինակ, «People»–ը, կասկածի տակ են առել նշված թիվը՝ նշելով, որ երգիչն ընդամենը 100 դոլար է թողել, իսկ 20 հազարը նրա երկրպագուի երևակայության արդյունքն է։

7or.am