Աշխարհ

31.01.2019 19:30


«Ֆեյսբուքից» հրաժարվածները սկսել են ավելի երջանիկ զգալ իրենց

«Ֆեյսբուքից» հրաժարվածները սկսել են ավելի երջանիկ զգալ իրենց

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սոցցանցերից հրաժարումն օգնում է բարելավել կյանքը։ Այս մասին հայտնում է «New York Times»–ը։

Սթենֆորդի և Նյու Յորքի համալսարանների հետազոտողների խումբն ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախաշեմին հարցում է արել 2844 օգտատիրոջ հետ՝ առաջարկելով իրենց ուզած գումարի դիմաց մեկ ամիս հրաժարվել «Facebook»–ի օգտահաշիվներից։ Մոտ 100 դոլար ուզածներից արդյունքում մի խումբ է ձևավորվել, որը մեկ ամսից պատմել է իր զգացողությունների մասին։ Նրանք խոստովանել են, որ սկսել են ավելի երջանիկ զգալ իրենց, կյանքը բարելավվել է, սակայն չեն իմացել՝ ինչ անել այդքան շատ ազատ ժամանակի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը