Աշխարհ

31.01.2019 15:52


Թբիլիսիում յոթ մարդ է մահացել գազի արտահոսից

Թբիլիսիում յոթ մարդ է մահացել գազի արտահոսից

Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել Է յոթ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Ողբերգությունը տեղի Է ունեցել Քեթեւան Ցամեբուլի պողոտայում գտնվող շենքում, որտեղ մոնտաժվել Էր ինքնաշեն ջրատաքացուցիչ, նշվում Է հաղորդագրության մեջ:

«Մահացել Է մի քանի մարդ: Պարզվում Է անձանց ինքնությունը: Տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳ նախարարությունն ավելի ուշ կտարածի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել են ոստիկանությունում:

«Ղազտրանսգազ» ընկերության ներկայացուցիչների տեղեկատվությամբ, վարձակալված բնակարանում բանվոր միգրանտներ Էին ապրում, որոնք աշխատում Էին թբիլիսյան կառույցներից մեկում: Ընկերության ներկայացուցիչները կենվորներին քանիցս խնդրել Էին փոխել անսարքին գազի վառարանը, իսկ մի քանի օր առաջ դադարեցրել Էին նրանց գազի մատակարարումը, բայց նրանք անօրինականորեն կրկին միացել Էին գազի խողովակին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը