Աշխարհ

31.01.2019 15:25


Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական կտա

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական կտա

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Պատճառը մարտի 30-ին Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Յըլդըրըմի թեկնածության առաջադրումն է:

«Կուսակցությանս կողմից իմ թեկնածության դիմումը ներկայացնելու պահին ես էլ իմ հրաժարականի դիմումը կներկայացնեմ»,- պարզաբանել է Յըլդըրըմը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ ԱԶԿ-ն իր թեկնածությունը գրանցելու համար բարձրագույն ընտրական հանձնաժողովին պաշտոնական դիմումը ներկայացնելու է փետրվարի 18-ին:

Յըլդըրըմի հրաժարականի թեման Թուրքիայի քաղաքական շրջանակներում ու մամուլում բուռն քննարկման առիթ է դարձել:

Ընդդիմախոսները պնդում էին, որ առանց խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու՝ Յըլդըրըմի թեկնածության առաջադրումը հակասում է սահմանադրությամբ նախատեսվող չեզոքության պահանջին, ինչպես նաև քաղաքական բարոյականության նորմերին:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը