Աշխարհ

31.01.2019 18:23


Չավուշօղլուն պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը փորձում են բանակցել Ռուսաստանի հետ

Չավուշօղլուն պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը փորձում են բանակցել Ռուսաստանի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո տեղի քրդական ուժերը (YPG) այժմ նոր դաշնակիցներ են փնտրում։ Ըստ Չավուշօղուի՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի քրդական ուժերն այժմ դժվարին կացության մեջ են:

Ընգծելով, որ քրդերը այժմ փորձում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«YPG-ն, կանխատեսելով, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ դուրս է գալու Սիրիայից, սկսեց նոր դաշնակիցներ փնտրել։ Հիմա նրանք փորձում են Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել։ Պուտինը նախորդ օրն ասաց, որ Մոսկվան կարևորություն է տալիս է Սիրիայի կառավարության և քրդերի միջև բանակցություններին: Բայց քրդեր ասելով նա ո՞ւմ նկատի ուներ, YPG-ի՞ն, թե՞ քրդերին։ Նախկինում ռուսների և YPG-ի հարաբերությունները լավ էին, սակայն երբ մենք ռուսներին այդ մասին ակնարկեցինք, նրանք մեզ ասացին, որ ավելի լավ է այդպես լինի, քան թե քրդական ուժերն ընկնեն ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Եվ ռուսները հետագայում հասկացան, որ YPG-ն ընդամենը իր խաղն է խաղում և փորձում է բոլորին շահագործել»։

Խոսելով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցում Մոսկվան և Անկարան չունեն որևէ տարաձայնություն:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը