Աշխարհ

30.01.2019 20:35


Նազարբաևը նախարարներին հորդորել է Ղազախստանում կարված կոստյումներ հագնել

Նազարբաևը նախարարներին հորդորել է Ղազախստանում կարված կոստյումներ հագնել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախարարներին կոչ է արել ընտրություն անել հօգուտ այն կոստյումների, որոնք կարված են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ բերվում է արտասահմանից: Լավ, մոդայամոլ կանայք են, կան մոդայամոլ տղամարդիկ, նրանց Շանել հրամցրու եւ նման բաներ, բայց հասարակ ժողովո՞ւրդը: Երեկ ցուցահանդեսում երիտասարդության հանդիպմանն ինձ գերազանց կոստյումներ եւ գերազանց կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում: Ինչու՞ դրանք չզարգացնենք»,- ասել է Նազարբաեւը կառավարության ընդլայնված նիստի ընթացքում: Նա անհրաժեշտ է համարում կրել Ղազախստանում արտադրված հագուստ:

«Ահա այստեղ նստածներդ, մենք բոլորս պետք է գանք հայրենական կոստյումներով, սարսափելի ոչինչ չկա»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը