Եվրագոտու 17 երկիր դադարեցրել է 500 եվրոյի թղթադրամների թողարկումը
Եվրագոտու 17 երկրի կենտրոնական բանկեր դադարեցրել են 500 եվրոյի թղթադրամների թողարկումը, իսկ մայիսին բոլոր 19 երկրներն այլեւս չեն շրջանառի դրանք: Բանկերն աստիճանաբար ամենախոշոր եվրոթղթադրամները կփոխարինեն ավելի մանր թղթադրամներով։
Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է դրանք աստիճանաբար դուրս բերել շրջանառությունից, քանի որ կեղծարարները հատկապես դրանք են կեղծում, ինչպես նաեւ այդ թղթադրամներն օգտագործվում են անօրինական կանխիկ գործարքների համար։
Գերմանիան եւ Ավստրիան դեռ մի քանի ամիս կթողարկվեն 500 եվրո արժողությամբ թղթադրամները: Այդ երկրներում հաճախ են օգտվում կանխիկ գումարից։