Աշխարհ

30.01.2019 15:07


ԱՄՆ-ում սաստիկ ցրտերի պատճառով հազարից ավելի չվերթ է չեղարկվել

ԱՄՆ-ում սաստիկ ցրտերի պատճառով հազարից ավելի չվերթ է չեղարկվել

ԱՄՆ-ի արևմուտքում սաստիկ ցրտերի պատճառով հազարից ավելի չվերթ է չեղարկվել. օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը: Այս մասին հայտնում է CNN-ը:

«United Continental» ավիաընկերությունը չեղարկել է Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանից պլանավորված 600 չվերթների շուրջ 80 տոկոսը, «Southwest Airlines»-ը, որը բազավորվում Է Չիկագոյի մյուս՝ Միդուեյ օդանավակայանում, չեղարկել է ավելի քան 700 չվերթ: «American Airlines-ը հայտնել է հունվարի 29-ին 225 եւ հունվարի 30-ին՝ 185 չվերթերի չեղարկման մասին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Չիկագոյում եւ մերձակա քաղաքներում սառնամանիքները հասնում են Ցելսիուսի մինուս 45 աստիճանի:
Ցրտերի պատճառով սառել է Նիկարագուայի ջրվեժը, փակվել է Չիկագոյի նշանավոր Բրուքֆիլդի կենդանաբանական այգին։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը