Բոլթոնը նաև Էրդողանի մամուլի խոսնակի հետ է զրուցել
Թուրքիայի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Օրակարգային հարցը եղել է Սիրիայի խնդիրը։ Կողմերը կարևորել են Սիրիայի հարցում թուրք-ամերիկյան վերջին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնի է, այդ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել:
Բոլթոնն ու Քալընը պայմանավորվել են, որ երկու երկրները մշտական կապի մեջ լինեն Սիրիայի հարցում, որպեսզի համակարգվի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացը։ Երկու պաշտոնյաները նաև կարևորել են Սիրիայի Մանբիչ քաղաքի վերաբերյալ նախկինում ձեռք բերված թուրք-ամերիկյան պայմանավորվածությունն ի կատար ածելը։
Ըստ այդ համաձայնության՝ Սիրիայի քուրդ զինյալները, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում, պետք է հեռանային Մանբիչից։