Աշխարհ

30.01.2019 19:49


Թուրքիայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել ևս 8 պատգամավորի

Թուրքիայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել ևս 8 պատգամավորի

Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։

Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր Ադնան Սելչուկ Միզրաքլըն, Մարդինի պատգամավորՓերո Դունդարը, Ադանայի պատգամավոր Քեմալ Փեքոզը, Շըրնաքի պատգամավոր Հասան Օզգյունեշը, Վանի մեկ այլ պատգամավոր Մուազզեզ Օրհանը, Քոջաելի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։

Ավելի վաղ նման միջնորդություն էր ներկայացվել Թուրքիայի խորհրդարան՝ HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ կապված։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը