Աշխարհ

30.01.2019 13:50


Բոլթոնը Բախտաձեին Վենեսուելայի հարցում ճիշտ դիրքորոշման համար շնորհակալություն է հայտնել

Բոլթոնը Բախտաձեին Վենեսուելայի հարցում ճիշտ դիրքորոշման համար շնորհակալություն է հայտնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին՝ Խուան Գուայիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Ջոն Բոլթոնը թվիթթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բախտաձեի հետ:

«Երեկ զրուցել եմ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհակալություն հայտնել, որ Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահին: Մենք քննարկել ենք երկկողմ այլ կարևոր հարցեր, այդ թվում՝ անվտանգության խթանման ու զարգացման մասին», — գրում է Ջոն Բոլթոնը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը