Փարիզում ծեծել ու կողոպտել են Լը Պենի 86-ամյա կնոջը
Նախօրեին Փարիզում հարձակվել են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենի կնոջ՝ Ժանի Լը Պենի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ 86-ամյա կինը կայանել է մեքենան և պատրաստվել է շուկա գնալ: Երբ նա դուրս է եկել մեքենայից, նրա վրա հարձակվել է մի անհայտ տղամարդ, հրել նրան, մի քանի անգամ բռունցքով և սաղավարտով հարվածել, այնուհետև խլել նրա պայուսակը:
Հանցագործը փախուստի է դիմել սկուտերով՝ հանցակցի հետ։
Ժանի Լը Պենը վնասվածքներով հոսպիտալացվել է: Ավելի ուշ փորձել են Լը Պենի բանկային քարտից ավելի քան 2400 եվրո հանել:

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։
7or.am