Աշխարհ

29.01.2019 18:53


Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կանանց միությունը (KJK) հայտարարություն է տարածել Հյուսիսային Իրաքում տեղի բնակչության և թուրք զինվորների միջև գրանցված բախումների վերաբերյալ։

Հունվարի 23-ին Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հերթական անգամ հարվածներ էին հասցրել Հյուսիսային Իրաքում Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հենակետերի ուղղությամբ։ Քրդական աղբյուրների տեղեկություններով, այդ օպերացիայի ժամանակ զոհվել էր 4 խաղաղ բնակիչ։

Հայտարարության համաձայն՝ ի նշան բողոքի, Թուրքիայի օդուժի գործողությունների դեմ Դոհուկ նահանգի Շելադիզե շրջանում տեղի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ բախումներ են եղել նրանց և տեղանքում ծառայություն իրականացնող թուրք զինվորների միջև։

Թուրք զինվորների ձեռնարկած գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել է ևս 2 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է։

Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն տեղի ունեցած բախումների մեջ մեղադրել է PKK-ին՝ պնդելով, որ վերջինս է հրահրել բախումները։

Աղբյուր` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը