Աշխարհ

29.01.2019 17:49


Անթալիայում փոթորկի հետևանքով անհետ կորած աղջկան դեռևս չեն գտնում

Անթալիայում փոթորկի հետևանքով անհետ կորած աղջկան դեռևս չեն գտնում

Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում է 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորկից հետո։ Փոթորկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։

Աղջկա որոնման աշխատանքներին միացել են ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքներին մասնակցում է 144 մարդ։ Գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը