Աշխարհ

29.01.2019 20:44


Ադրբեջանում զոհված զինծառայողների ընտանիքների և իշխանությունների միջև կոնֆլիկտը հնարավոր է՝ շուտով հանգուցալուծվի

Ադրբեջանում զոհված զինծառայողների ընտանիքների և իշխանությունների միջև կոնֆլիկտը հնարավոր է՝ շուտով հանգուցալուծվի

Ադրբեջանցի զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական փոխհատուցման շուրջ երկարատև սկանդալը մոտ է հանգուցալուծման։ Անցյալ տարվա հոկտեմբերից ղարաբաղյան պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների և ոստիկանների մոտ 100 ընտանիք ցույցեր էր անցկացնում՝ պահանջեով փոխհատուցում վճարել, սակայն իշխանությունները հրաժարվում էին դա անել։

Հունվարի 28-ին նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչներին և հրամանագիր հրապարակել, որի համաձայն՝ նրանք, այնուամենայնիվ, փող կստանան։ Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներից մեկի խոսքերը։

2018թ-ի ապրիլին Իլհամ Ալիևը հրահանգել էր 11 հազար մանաթ (մոտ $6470) միանվագ փոխհատուցում վճարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին։ Հոկտեմբերին գումարները սկսել են տրամադրել, և պարզվել է, որ մոտ 100 ընտանիք չի ստանալու փոխհատուցում, որովհետև, ըստ իշխանությունների, նրանց արդեն վճարել են 90-ականների սկզբին։ Զոհվածների հարազատները պնդում էին, որ դա այդպես չէ։

Իրենց իրավացիությունն ապացուցելու համար նրանք ամեն շաբաթ նախագահի աշխատակազմի և պետական այլ կառույցների շենքերի մոտ ցույցեր էին անցկացնում։ Սակայն մինչ այժմ այդ ցույցերը ոչ մի արդյունք չէին տալիս։

Նախագահի նոր հրամանագրի մասին պաշտոնական հաղորդումներ դեռ չկան։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը