Նոյեմբերի 16-ին, ժամը 18.45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Եղիա Շ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բաբայան փողոցի թիվ 2 շենքի մոտ կայանված, Գրիգոր Մ.-ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Վթարից հետո սկսված վիճաբանության ընթացքում Եղիա Շ.-ն ծեծի է ենթարկել Գրիգոր Մ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Վթար, վիճաբանություն, վնասվածքներ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: