Հայկական դիրքերին դրոնով հարվածելու մեջ մեղադրվող իսրայելական ընկերության դեմ նոր պատժամիջոց է կիրառվել (տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատժամիջոց է կիրառել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Ադրբեջանի պահանջով հայկական դիրքերին հարվածներ հասցնելու մեջ, գրում է The Times of Israel-ը:
Ըստ պարբերականի, մասնավորապես, նախարարությունը կասեցրել է ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում է, որ վերջիններս այսուհետ չեն կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություն վարել կամ գործարք կնքել:
Առանց Պաշտպանության նախարարության այդ փաստաթղթի որևէ ընկերության աշխատակից չի կարող իր ապրանքը օտարերկրյա գնորդի վաճառել: Առայժմ հստակ չէ՝ արդյոք Aeronautics Defense Systems-ում կա՞ն այդ լիցենզիան ունեցող այլ պաշտոնյաներ, թե ընկերությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել օտարերկրյա մատակարարումները, մինչև պաշտոնյաներից որևէ մեկը նորից այն կստանա: Գործին առնչվող մանրամասները շատ սուղ են, ընկերության դեմ քննությունն ընթանում է փակ, գաղտնի ռեժիմով և այս պատժամիջոցների մասին էլ հայտնի է դարձել անուղղակի, երբ ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ լիցենզիաներից զրկված պաշտոնյաներն այսուհետ չեն կարող ներկայացնել իրենց արտադրանքը արտերկրում: Թել Ավիվի բորսա ուղարկած հայտարարության մեջ ընկերությունը նշում է, որ ավելի վաղ՝ երկու տարի առաջ էլ Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել էր իրենց Orbiter 1K տեսակի անօդաչու սարքը վաճառել ծանրակշիռ մի հաճախորդի: Ընկերությունը չի հստակեցնում՝ ով է եղել այդ հավանական գնորդը, մինչդեռ մամուլի տեղեկություններով, խոսքը Ադրբեջանի հետ կնքվելիք մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ գործարքի մասին է:
Ընկերությունը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ 2017-ին, ադրբեջանական կողմի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ընդ որում, ըստ իսրայելական մամուլի, ընկերության շարքային աշխատակիցները Ադրբեջան կատարած այցի ժամանակ հրաժարվել էին կատարել այդ պահանջը, փաստելով, որ իսրայելական օրենքն արգելում է զենքը փորձարկել կենդանի թիրախների վրա: Ավելի ուշ, սակայն, նրանց վերադասները համաձայնել էին ստանձնել անօդաչու թռչող սարքի կառավարումը, որը կարող է 1-2 կգ հատուկ պայթուցիկ նյութ տեղափոխել: Փորձի պակասի պատճառով, սակայն, իսրայելական ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարողացել ճշգրիտ հարված հասցնել թիրախներին, և հարձակման հետևանքով երեք հայ զինծառայող մարմնական վնասվածքներ էր ստացել, գրում է The Times of Israel-ը:
Ավելի վաղ՝ 2016-ին, Ադրբեջանը նույն ընկերության անօդաչու թռչող սարքերով խոցել էր հայկական մի ավտոբուս, յոթ մարդ զոհվել էր:
Այժմ ոստիկանությունը քննում է ընկերության՝ օտարերկրյա հաճախորդների հետ կնքած գործարքները, մինչ դատախազությունը հարցաքննում է ղեկավար պաշտոնյաներին՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենին, հաղորդում է Jerusalem post-ը: Ըստ լրատվամիջոցների, վերջիններս մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ խարդախության և զենքի արտահանման մասին իսրայելական օրենքը խախտելու:
Ընկերությունը կտրականապես հերքում է մեղադրանքները: «Համոզված ենք, որ երբ մեր դիրքորոշումը ներկայացնենք [դատական] լսումների ընթացքում, գլխավոր դատախազությունը, ստացված տեղեկատվության հիման վրա, գործը դադարեցնելու որոշում կկայացնի»,-դեռ անցած ամռանը հայտարարել էր Aeronautics Defence Systems-ը:
Ընկերության դեմ կիրառված պատժամիջոցները, սակայն, հավաստում են, որ այդ փաստարկները հիմնավոր չեն եղել, գոնե այս փուլում:

Աղբյուրը՝ Ազատություն