Աշխարհ

28.01.2019 14:45


ՌԴ Եկատերինբուրգում հայն այրվող տնից երեք երեխայի է դուրս բերել

ՌԴ Եկատերինբուրգում հայն այրվող տնից երեք երեխայի է դուրս բերել

ՌԴ Եկատերինբուրգի Գնչուական ավանi Դեպուտատսկի փողոցում հրդեհվող տնից Գևորգ Ավետիսյանը երեք երեխայի է փրկել: Այս մասին հաղորդել է Սվերդլովսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչությունը:

Գևորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով և նկատելով ծուխը՝ կանգ առել։ Պատուհանից տեսնելով, որ ինչ-որ մեկը ձեռքով թափահարում է՝ նա կոտրել է ապակին, ներս մտել ու դուրս բերել 12 տարեկան երկու աղջկա և 10 տարեկան մի տղայի, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլևս մարդ չկա՝ Գևորգը երեխաներին հանձնել է հարևանին։

«Հրդեհի փաստով իրականացված հետաքննության և E1 պորտալի ակտիվ մասնակցության արդյունքում պարզվել է հերոսի անունը, որը երեք երեխաներին փրկել էր այրվող տնից: Նա 30-ամյա Գեւորգ Ավետիսյանն է: Ռուսաստանի ԱԻՆ Սվերդլովսկի մարզի Գլխավոր վարչությունը կխրախուսի հերոսին երեխաների կյանքը փրկելու համար»,–ասվում է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը