Աշխարհ

28.01.2019 12:33


Վաշինգտոնը կարող է կոշտ քայլերի գնալ Մադուրոյի նկատմամբ

Վաշինգտոնը կարող է կոշտ քայլերի գնալ Մադուրոյի նկատմամբ

Միացյալ Նահանգները լուրջ հակաքայլերի կդիմի, եթե Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ ուժային կառույցները սպառնալիք ստեղծեն Կարակասում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների կամ հունվարի 23-ին նախագահ հռչակված Խուան Գուայդոյի անվտանգության համար: Այս մասին, «Ազատության» փոխանցմամբ, «Twitter»-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ամերիկացի պաշտոնյան նաև պնդում է, որ Մադուրոյին ռազմական աջակցություն են ցուցաբերում Կուբայի իշխանությունները:

Այս խորագրի վերջին նյութերը