Ըստ թուրք պրոֆեսորի՝ Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90 տոկոսը
Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն արդեն անցել է 90 տոկոսից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Ջենք Յալթըրաքը:
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած՝ մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
Յալթըրաքը 2000 թվականից սկսած՝ ուսումնասիրում է Մարմարայի ծովի երկրաշարժների պատմությունն ու զբաղվում խզվածքների մոդելավորմամբ: Յալթըրաքը նշել է, որ պատմական ցիկլի տեսանկյունից այս ակտիվ գոտում երկրաշարժի հավանականությունը 2019-ի և հետագա տարիների համար անցել է 90 տոկոսը:
Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Մարմարա ծովի Իշխանաց կղզիների խզվածքի գոտուց ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող 110 կմ երկարություն ունեցող այս գոտին կարող է առաջացնել 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նշվում է, որ այս խզվածքային գոտուց բացի՝ Ստամբուլի շուրջ կան ևս 3 գոտիներ, որոնք կուտակած լարումը մոտեցնում են կրիտիկականի: Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել 7.2-7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: