Աշխարհ

26.01.2019 10:45


Երևանից Մոսկվա չվերթներ են չեղարկվել

Երևանից Մոսկվա չվերթներ են չեղարկվել

«Աէրոֆլոտ» ընկերության 130 չվերթներ չեղարկվել են հանգստյան օրերին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ armeniasputnik.am–ի փոխանցմամբ՝ չեղյալ հայտարարված թռիչքների ցուցակում է Երևան–Մոսկվա (SU1861) չվերթը` նախատեսված հունվարի 26–ին։ Չի կայանա նաև Մոսկվա–Երևան (SU1868) թռիչքը` նշանակված հունվարի 27–ին։

Ավիաընկերության հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 26–ին կչեղարկվեն 68 չվերթներ, հունվարի 27–ին` 63։

«Ուղևորներին տեղեկացնելն իրականացվում է տեղեկատվության և տոմսեր ամրագրելու կենտրոնի միջոցով։ Գրանցվելու համար ժամանած ուղևորները կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով «Աերոֆլոտի» դաշնային ավիացիոն կանոններին և չափանիշներին համապատասխան», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել Մոսկվայից Լոնդոն, Ստամբուլ, Բուխարեստ, Հռոմ, Միլան, Հելսինկի, Տալին և հակառակը չվերթները, ինչպես նաև դեպի մի շարք ուրիշ եվրոպական և ռուսական քաղաքներ։

Եղանակի կանխատեսման համաձայն՝ հանգստյան օրերին Մոսկվայում և Մոսկվայի շրջանում ձյուն է տեղալու` տեղ–տեղ առատ, սպասվում է մրրիկ և ձնաբուք։

Այս խորագրի վերջին նյութերը