Աշխարհ

25.01.2019 15:00


«Վենեսուելան օգնություն չի խնդրել Ռուսաստանից». Պեսկով

«Վենեսուելան օգնություն չի խնդրել Ռուսաստանից». Պեսկով

Վենեսուելայի օրինական իշխանություններն առայժմ որևէ օգնություն չեն խնդրել Ռուսաստանից երկրի քաղաքական ճգնաժամի առնչությամբ։ Այս մասին, Life.ru–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում իր աջակցությունն էր հայտնել նրան։

Հունվարի 24–ին պաշտոնական Մոսկվան դատապարտել է օտարերկրյա ուժերին իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին սատարելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը