Արազ Օզբիլիսը՝ «Բեշիքթաշից» իր հիասթափության մասին
2016-ին թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խոսել է «Բեշիքթաշ» տեղափոխվելու, ակումբի ղեկավարության հետ հարաբերությունների ու այլ թեմաների մասին:
Հայ ֆուտբոլիստը, ով այժմ «վարձավճարով խաղում է հոլանդական «Վիլլեմ- II»-ում, «ELF Voetbal»-ին տված հարցազրույցում պատմել է, որ երբ տեղափոխվեց թուրքական ակումբ, իր մոտ տպավորություն էր, որ իր տրանսֆերի նախաձեռնեղը ակումբի նախագահն է եղել, քանի որ գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը իրեն չէր ճանաչում:
«Ստամբուլն իմ ծննդավայրն է և շատ գեղեցիկ մեգապոլիս է, սակայն եթե ընդանրապես չես խաղում, ապա այնտեղ մնալն անիմաստ է»,- ասել է Օզբիլիսը՝ ավելացնելով, որ Գյունեշը իրեն շանս չտվեց:
«Այդ թեմայով խոսեցի մարզչի հետ, սակայն նա մյուս հարձակվողներին ավելի շատ էր հավանում: Գյունեշը մարզում է «Բեշիքթաշը», իսկ ես դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ: Այսպիսով, այս իրավիճակի համար կրկին պետք է լուծում գտնենք»,- ասել է ֆուտբոլիստը:
Օզբիլիսը հայտարարել է, որ եթե ակումբը հիմա իրեն առաջարկ աներ, ապա ինքը ավելի երկար կմտածեր ստորագրելուց առաջ:
«Եթե այս պահի մտածելակերպն այն ժամանակ ունենայի, պայմանագիրը ստորագրելուց առաջ ավելի երկար կմտածեի: Քանի որ ես հայ եմ, և դրանից բխող իրավիճակը ինձ անհանգստացնում էր: Հայաստանն ու Թուրքիան անցյալի հետ կապված հարցեր ունեն: Սակայն երկպագուներն ինձ շատ ջերմ ընդունեցին: «Բեշիքթաշի» երկրպագուներին մեկ բառով բնութագրելիս պետք է ասել, որ նրանք հրաշք են»,- ասել է Օզբիլիսը:
Օզբիլիսը պատմել է, որ «Մոսկվայի Սպարտակում» խաղալիս լավագուն մարզավիճակում էր գտնվում, ու այդ ժամանակ էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից եկել էին իր խաղին հետևելու:
«Սակայն չկարողացա շարունակել լավ խաղելույթներս, քանի որ ծնկի շատ լուրջ վնասվածք ստացա: Ապաքինումը շատ երկար տևեց, և կրկին նույն մարզավիճակին չկարողացա վերադառնալ ու ստիպված եղա հեռանալ ակումբից: Աշխատավարձս շատ բարձր էր, «Սպարտակն» էլ ֆինանսական խնդիրներ ուներ: Կարիերայիս մինչ այս պահը եղած ամենահաջող շրջանը Ռուսաստանում եմ անցկացրել»,- պատմել է հայ ֆուտբոլիստը: