Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում իր աջակցությունն է հայտնել նրան։
Հունվարի 24–ին պաշտոնական Մոսկվան դատապարտել է օտարերկրյա ուժերին իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին սատարելու համար:
Գուայդոյի իշխանությունը ճանաչել են Միացյալ Նահանգները, Կանադան, Վրաստանը, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ:
Հիշեցնենք՝ հունվարի 10–ին Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում, սակայն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները՝ Վենեսուելայի իշխանություններին մեղադրելով ժողովրդավարական գործընթացների խախտման մեջ։ Հունվարի 23-ից Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 26 մասնակից։
Պուտինն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին

7or.am