Աշխարհ

25.01.2019 10:45


Թրամփը ժամանակավոր բյուջե կընդունի, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման կանխավճարը

Թրամփը ժամանակավոր բյուջե կընդունի, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման կանխավճարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ժամանակավոր բյուջե ընդունել, եթե այդ փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին արգելափակոցի կառուցման միջոցների զգալի մասը:

Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Հունվարի 24-ին Սենատում կայացել է քննարկում երկու օրինագծի շուրջ, որոնք նախատեսում են բյուջետային ճգնաժամի դադարեցում եւ դաշնային կառավարության աշխատանքի վերականգնում: Առաջինը (հանրապետական տարբերակը) ենթադրում է դաշնային գերատեսչությունների աշխատանքի վերականգնում՝ արգելապատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլարի հատկացման դեպքում, իսկ երկրորդը (դեմոկրատականը) չի ներառում նման հատկացումներ: Արդյունքում՝ երկու փաստաթղթերն էլ չեն ստացել սենատորների բավարար պաշտպանությունը դրանք վերջնական քվեարկության դնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը