Լրահոս

09.12.2010 10:39


«Թող բոլոր պաշտոնյաները հասկանան»

Հարգելի գործընկերներ Ձեզ է ուղարկվում հետևյալ մամլո հաղորդագրությունը' Նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, այն է' բժշկի սխալի պատճառով մահացած նորածնի գործի առընչությամբ:

Չնայած ծնողների գործադրած ջանքերին և առկա բոլոր փոաստերին մինչ օրս իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել դեպքի կապակցությամբ: Կարծես թե մեղավոր կողմը դեռևս կարողանում է իրեն ենթարկել իրավապահ մարմիններին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետներին, որոնք էլ իրենց հերթին չեն ուզում արձանագրել իրենց կոլեգայի (վայ-բժշկի) կատարած սխալները, որի արդյունքում տեղի ունեցավ այս ցավալի դեպքը:

Դեպքից անցել է 12 օր, սակայն դեռ ոչ մի էական առաջընթաց չկա սույն գործի վերաբերյալ: Ի վերջո թող բոլոր պաշտոնյաները հասկանան, որ անցել են կոծկելու, ինչ-ինչ շահագրգռվածություններից դրդված փաստերը չարձանագրելու ժամանակները: Գուցե նրանցից շատերը ասում են եղածը եղած է, սակայն ուզում եմ բոլորին հիշեցնել, որ բժշկի հետագա գործունեությունը չկասեցնելու պարագայում հաջորդը կարող են հենց իրենց երեխաները տուժել նույն բժշկի «զանքերով» և բացի այդ հիշեցնում եմ, որ հանցագործությունը այս կամ այն կերպ պարտակողները ևս դառնում են հանցակից և նրանց էլ է սպառնում քրեական պատասխանատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը