Լրահոս

09.02.2011 18:16


Գազի սակագինը կճշտվի մինչև փետրվար ամսվա վերջը

ԱԺ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզաննա Առաքելյանը կառավարությանը հարց ուղղեց՝ գազի գնի բարձրաման հետ կապված՝ նշելով, որ ՀՀ Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարը նախորդ քննարկման ժամանակ հայտնել էր, որ մինչև տարեվերջ բանակցությունները ավարտված կլինեն, որից հետո և ճշտված կլիներ գազի սակագինը։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և մինչև փետրվարի վերջ պարզ կդառնա, թե ինչ սակագնով գազը կվաճառվի Հայաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը