Աշխարհ

24.01.2019 15:15


ՌԴ տարածքում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ 11 ահաբեկիչ է դատապարտվել

ՌԴ տարածքում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ 11 ահաբեկիչ է դատապարտվել

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 անդամի դատապարտել է 6–18 տարվա ազատազրկման։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ միջինասիական երկրների այդ բնակիչներն ահաբեկչություններ էին նախապատրաստում ՌԴ տարածքում, ինչպես նաև զանգվածային սպանություններ մարդաշատ վայրերում։

Գրոհայինները մտադիր են եղել իրենց գործողությունները տեսանկարահանել և տեղադրել համացանցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը