Աշխարհ

24.01.2019 14:20


Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Վրաստանում գրանցվել Է կարմրուկի 430 դեպք: «Գրուզիա Onlihe»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է հանրապետության հանրային առողջության պաշտպանության ևառողջապահության դեպարտամենտի ծրագրերի վարչության ղեկավար Եկատերինա Ադամիան։

Նշվում է, որ ցուցանիշը հատկապես բարձր է 20-40 տարեկանների շրջանում։

Ըստ Վրաստանի կառավարության կարգադրության՝ 0-19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը պարտադիր է:

«Եթե մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը»,-հայտարարել է Եկատերինա Ադամիան:

Այս խորագրի վերջին նյութերը