Եվրամիությունը պահանջում է անհապաղ քաղաքական գործընթաց սկսել Վենեսուելայում. Մոգերինի
Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու կոչ է անում, որը Վենեսուելայում կբերի ազատ ընտրությունների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը հունվարի 24-ին հրապարակվել է ԵՄ-ի խորհրդի կայքում:
«Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու հաստատակամ կոչ է անում, որը կհանգեցնի ազատ եւ վստահության արժանի ընտրությունների՝ սահմանադրական կարգին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ:
Մոգերինին նշել է, որ Եվրամիությունը լիովին պաշտպանում Է «Ազգային ասամբլեան՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտ, որի լիազորություններն անհրաժեշտ է վերականգնել եւ հարգել»:
Հունվարի 23-ին ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար:
Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»