Աշխարհ

23.01.2019 15:58


Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայումս՝ ընդդիմության առաջնորդներից Յուլյա Տիմոշենկոն իր կուսակցության՝ «Բատկիվշչինայի» համագումարում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու:

Իր ելույթում Տիմոշենկոն խոստացել է հետ բերել Ղրիմն ու Դոնբասը, պայքար ել կոռուպցիայի դեմ, աշխատավարձերը բարձրացնել, ինչպես նաև սերտ ինտեգրվել Եվամիությանը: Տիմոշենկոն նաև նշել է, որ ընտրվելու դեպքում նրա առաջին գործը կլինի «սահմանադրական հանրաքվեի» մասին հայտարարելը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Մասնակցելու համար արդեն գրանցվել է նախագահի 25 թեկնածու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը