Աշխարհ

23.01.2019 13:35


Հունվարի 23-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն է եղել 127 տարվա ընթացքում

Հունվարի 23-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն է եղել 127 տարվա ընթացքում

Հունվարի 23-ի գիշերն ամենացուրտն է եղել 1892–ից ի վեր։ Այս մասին հունվարի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տեղագրական կենտրոնի պետ Անատոլի Ցիգանկովը:

«Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում ջերմաստիճանն իջել է մինչեւ –19,8 աստիճան, իսկ Չերուստիում այսօր գիշերը եղել է մինուս –27,8: Ավելի ցուրտ եղել է միայն 1892 թվականի հունվարի 23-ին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում իջել է մինչեւ –38»,-ասել է նա:

Հունվարի 24-ի եւ 25-ի գիշերներին նույնպես սառնամանիք կլինի Մոսկվայում. ջերմաչափի սյունը կարող է իջնել մինչեւ –20–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը