Վենեսուելայում ցուցարարներն այրել են Չավեսի արձանը
Վենեսուելայի տարբեր քաղաքներում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցեր են սկսվել։ Այս գիշեր Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաքում ցուցարարներն այրել են Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի անդամ Խոսե Օլիվարեսը հայտարարել է, որ բողոքի ակցիաներում մեկ մարդ արդեն սպանվել է:
Հուշարձանը տեղադրվել էր 2018թ․-ին՝ հրամանատարի ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ երկրի կառավարության հաշվին: 2018թ. սկզբին նմանատիպ մեկ այլ արձան պղծվել էր Չավեսի Սաբանետա հայրենի քաղաքում:
Այսօր երկրում նախատեսված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես էլ գործող նախագահի կողմնակիցների երթերը:
Հունվարի 10–ին Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում, սակայն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները՝ Վենեսուելայի իշխանություններին մեղադրելով ժողովրդավարական գործընթացների խախտման մեջ։