Աշխարհ

23.01.2019 11:40


Թուրքիայում 75-ամյա ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման

Թուրքիայում 75-ամյա ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման

Թուրքիայում ընդդիմադիր լրագրող Նազլը Ըլըջաքը 5 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտվել: Նրա դեմ առաջադրվել է «պետության անվտանգության տեսանկյունից գաղտնիություն պարունակող տեղեկությունները բացահայտելու» մեղադրանք:

Ըլըջաքը մասնավորապես մեղադրվում է 2015թ. հունվարի 2-ին զինված ուժերի Գլխավոր շտաբի ոչնչացման ենթակա գաղտնի փաստաթղթերը «Bugün» թերթում հրապարակելու մեջ:

Լրագրողի փաստաբանը դատական նիստին հայտնել է, որ իր պաշտպանյալը լրտեսության նպատակով չի հարապարակել այդ փաստաթղթերը: Իր հոդվածը գրելու ժամանակ այդ փաստաթղթերն արդեն հանրայնացված են եղել:

Փաստաբանի խոսքով` պաշտպանյալը կատարել է ընդամենը լրագրողի իր աշխատանքը:

Դատարանը 75-ամյա լրագրողի համար նախ սահմանել է 7 տարվա բանտարկություն, ապա հաշվի առնելով հետևանքները, պատժաչափը նվազեցրել է 5 տարի 10 ամսվա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը