Աշխարհ

23.01.2019 10:32


Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Թրամփին արգելում Է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից

Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Թրամփին արգելում Է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Կոնգրեսի կայքում:

Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ Ջիմ Փանետայի հայտարարության մեջ նշվում է, որ օրինագիծն արգելում է «դաշինքից դուրս գալու նախագահի բոլոր փորձերը եւ դրա համար բյուջետային միջոցների օգտագործումը»: Բացի դրանից, փաստաթուղթը հավանություն է տալիս պաշտպանության համար համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը ծախսելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձգտմանը: Հունվարի կեսերին հաղորդվել էր, որ Թրամփը մասնավոր զրույցներում մի քանի անգամ ցանկություն է հայտնել դուրս գալ կազմակերպությունից: Ինչպես գրել է «The New York Times»-ը, այդ որոշումը հավասարազոր կլիներ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմալուծմանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը