Աշխարհ

22.01.2019 17:41


Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է

Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակվել են երկրի ռազմական արդյունաբերության մասին տվյալներ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է։

Նշվում է նաև, որ 2018-ին իրականացված որոշ նախագծերի արդյունքում նախատեսվում է այդ ցուցանիշն ավելի մեծացնել։

Ցամաքային և օդային ուժերի սպառազինության համար անհրաժեշտ տեխնիկայի արտադրության մեջ առաջնային տեղ են զբաղեցնում «Altay» տանկերը և «Atak» ռազմական ուղղաթիռները։

Թուրքիան նախատեսում է ավելի զարգացնել անօդաչու թռչող սարքերի, լազերային զենքերի, հրթիռային համակարգերի, ռադարների արտադրությունը։ Մշակվել է նաև ինքնակառավարվող ցամաքային սարքերի արտադրության նախագիծ։

Հրապարակման մեջ, սակայն, չի նշվում, թե որ սպառազինություններն են բացարձակ տեղական արտադրության, իսկ որոնք՝ համատեղ արտադրության արդյունք։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը