Բարձրագույն կրթություն չստացած միլիարդատերերը (ֆոտոշարք)
ELLE-ն ներկայացրել է աշխարհի մի քանի հաջողակ գործարարի, որոնց բարձրագույն կրթության բացակայությունը չի խանգարել նվաճելու բարձունքներ ու հասնել պատկառելի կարողության։
Մարկ Ցուկերբերգ
Այս երիտասարդը մանկուց հետաքրքրվում էր ծրագրավորմամբ և դեռ բարձր դասարաններում ուսումնառելու տարիներին աշխատանքի առաջարկներ էր ստանում այնպիսի հեղինակավոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են AOL–ն ու «Microsoft»–ը։ Նախընտրելով ուսումը՝ Ցուկերբերգն ընդունվեց Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, որը կիսատ թողեց 2 տարի անց՝ այն բանից հետո, երբ ստեղծեց «Facebook» սոցցանցը։ Կիսատ ուսումը նրան չխանգարեց կարիերայի ճանապարհին. 2010–ին նա «Times»–ի կողմից «Տարվա մարդ» ճանաչվեց։
Սթիվ Ջոբս
Համակարգչային ինդուստրիայի ևս մեկ հանճար, որն այդպես էլ բարձրագույն կրթության վկայական չստացավ։ «Apple»–ի ապագա հիմնադիրը «սովորում էր» պորտլենդյան հեղինակավոր Ռիդ քոլեջում, սակայն դասերին հաճախելու փոխարեն ժամանակի մեծ մասը նվիրում էր արևելյան հոգևոր ուսմունքներին և երազում սեփական համակարգչային ընկերություն ունենալու մասին, ինչը 4 տարի անց կյանքի կոչեց։
Ռոման Աբրամովիչ
ՌԴ ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը որոշ ժամանակ սովորում էր Ուխտինսկի արդյունաբերական ինստիտուտում, Չուկոտկայի ապագա նահանգապետը թողեց ուսումը՝ իրեն լիովին նվիրելով բիզնեսին։
Բիլ Գեյթս
«Microsoft»–ի հիմնադիրը, որը երկար տարիներ համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, խայտառակ ձևով վտարվել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետից. Բիլը վերջապես կարողացավ իրեն նվիրել սիրելի ծրագրավորմանը։
Հենրի Ֆորդ
Իր առաջին ընկերությունը Ֆորդը հիմնել է 36 տարեկանում։ Հենրին ավարտել է գյուղական դպրոցը և 16 տարեկանից մեխանիկ աշխատել սովորական գործարանում՝ չերազելով անգամ բարձրագույն կրթության վկայականի մասին։

7or.am