Աշխարհ

22.01.2019 12:21


Վրաստանում խոզի գրիպից ծննդկան է մահացել

Վրաստանում խոզի գրիպից ծննդկան է մահացել

Համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Վրաստանի Քութայիսի քաղաքի ինտերվենցիոն բժշկական ազգային կենտրոնում «խոզի գրիպի» վիրուսից 32-ամյա ծննդկան է մահացել:

Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում վերջին ամիսների ընթացքում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասնում է 18-ի:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ գրիպի վիրուսի նվազման միտում կա, այս պահին 100 000 բնակչի հաշվով 253 դեպք է գրանցված:

Սակայն օրեր առաջ ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ այս պահին երկրում կարմրուկի բռնկում է։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը