Աշխարհ

22.01.2019 11:48


Պուտինն ու Աբեն այսօր կբանակցեն Կուրիլյան կղզիների շուրջ

Պուտինն ու Աբեն այսօր կբանակցեն Կուրիլյան կղզիների շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր Մոսկվայում հանդիպում են ունենալու։ Աբեն արդեն ՌԴ է ժամանել։ Առաջնորդները բանակցելու են Կուրիլյան չորս վիճահարույց կղզիների շուրջ։ Վերջինների պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել:

Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ճապոնիան չեն հրաժարվի իրենց ազգային շահերից։ Պեսկովը հավելել է՝ «բանակցությունները նախնական փուլում են», և, ամենայն հավանականությամբ, «երկարատև» գործընթաց է սպասվում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ Ճապոնիան միակ երկիրն է, որ չի ընդունում 2–րդ համաշխարհայինի արդյունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը