Աշխարհ

22.01.2019 10:51


3 տարվա դադարից հետո տեղի կունենա Թուրքիա-ԵՄ գագաթաժողով

3 տարվա դադարից հետո տեղի կունենա Թուրքիա-ԵՄ գագաթաժողով

ԵՄ խորհրդի նախագահ, Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն հայտարարել է Բուխարեստում Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Մելեշկանուն հայտնել է, որ գագաթաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԵՄ պաշտոնյաներ:

ԵՄ խորհրդի նախագահը նշել է, որ «ուժեղ» աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հետ բանակցային գործընթացի շարունակությանը:

Նրա խոսքով` դեռևս հայտնի չէ գագաթաժողովի օրը, սակայն հավանական է, որ տեղի կունենա մարտի սկզբին:

Խորհրդի նախագահը, անդրադառնալով Թուրքիա-ԵՄ համագործակցության խորհրդի վերջին նիստին, որը կայացել է 2015թ. ասել է. «Մեր առաջարկներից մեկն այն է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև կրկին կազմակերպվի խորհրդի նիստ: Մեր նպատակն է նոր լիցք հաղորդել և արագացնել տարբեր հարցերի շուրջ բանակցությունները, այդ թվում նաև «Մաքսային միության» հետ կապված միտումները»:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև որոշում կայացնող բարձրագույն մարմինը հանդիսացող «Համագործակցության խորհուրդը» 3 տարի է, ինչ չի հավաքվել:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը