Աշխարհ

21.01.2019 20:59


Դոնալդ Թրամփը՝ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդ

Դոնալդ Թրամփը՝ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի «Վատթարագույն դերասան» անվանակարգում։

Անվանակարգը Թրամփը ստացել է Դինեշ Դու Սուզայի «Ազգի մահը. կարո՞ղ ենք մենք արդյոք փրկել Ամերիկան» և Մայքլ Մուրի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմերում սեփական փաստավավերագրական բնույթի նկարահանումների համար։ Այս մասին փոխանցում է «The Hollywood Reporter»–ը։

Հակամրցանակին են հավակնում նաև Ջոնի Դեփը, Ջոն Տրավոլտան, Բրյուս Ուիլլիսը և այլք։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին էլ հակամրցանակ են առաջադրել «Երկրորդ պլանի վատթարագույն դերասանուհի» անվանակարգում («Ֆարենհեյթ 11/9»)։

Թրամփն արդեն մի անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի»՝ որպես «Երկրորդ պլանի վատթարագույն դերասան» «Ուրվականները դա չեն անում» (1991) ֆիլմի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը