Աշխարհ

21.01.2019 15:35


Բիթլիսի 43 գյուղական բնակավայրերում պարետային ժամ է հայտարարվել

Բիթլիսի 43 գյուղական բնակավայրերում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Բիթլիսի (պատմ. Բաղեշ) նահանգի 43 մեծ ու փոքր գյուղական բնակավայրերում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:

Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պարետային ժամը ուժի մեջ է մտել հունվարի 21-ի առավոտյան ժամը 6:00-ից սկսած և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև դրա ավարտի մասին նահանգապետարանից նոր հայտարարություն չարվի:

Նշվում է, որ այս անգամ պարետային ժամի ընթացում չի խոչընդոտվի դպրոցների ուսումնական գործընթացը:

Պարետային ժամը մտցվել է շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների շրջանակներում:

Ինչպես հայտնում է ermenihaber.am–ը՝ Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի տվյալներին հղումով, վերջին 3.5 տարվա ընթացքում Բիթլիսում առնվազն 20 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այս ցուցանիշով առաջինը քրդերի կողմից իրենց կենտրոնը համարվող Դիարբեքիրն է: 2015-ի օգոստոսից մինչև 2019-ի հունվարն ընկած ժամանակահատվածում նահանգի առանձին շրջաններում, ընդհանուր առմամբ, 204 անգամ պարետային ժամ է մտցվել:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը