Աշխարհ

21.01.2019 14:55


«Ինձ պատվավոր հայ եմ զգում». Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

«Ինձ պատվավոր հայ եմ զգում». Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է «Reddit» սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնել է, որ սկսել է հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», վկայակոչելով tennisworldusa.org կայքը, Սերենա Ուիլյամսը պատմել է, որ օրվա ընթացքում դանդաղ տեմպերով հայերեն է սովորում.

«Բայց դա ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, որքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները: Դա հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ, ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված՝ ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ:

Բոլոր հայերը, ում հետ ես շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը